ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՀՀԿ Շիրակի տարածքային ԵԿ շարքերը համալրվեցին ևս 40 երիտասարդով

ՀՀԿ Շիրակի տարածքային ԵԿ շարքերը համալրվեցին ևս 40 երիտասարդով
05.11.2015 | 09:52

Նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում տեղի ունեցավ նոր անդամագրված երիտասարդների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունը: Կուսակցական անդամատոմսեր ստացան շուրջ 40 երիտասարդներ, ովքեր Շիրակի մարզի տարբեր համայնքներից էին:

Անդամատոմսերը երիտասարդներին հանձնեց ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սահակ Մինասյանը, ով, շնորհավորելով երիտասարդներին, խոսեց կուսակցության գաղափարախոսության ու գործունեության և նորանդամ երիտասարդների հետ հետագա արդյունավետ աշխատանքի հետ կապված սպասելիքների մասին: ՀՀԿ Շիրակի ՏԿ խորհրդի նախագահն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև սահմանադրական բարեփոխումների նախագծին, տվեց երիտասարդներին հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

Միջոցառմանը ներկա էին նաև «Գյումրի-3» շրջանային կազմակերպության նախագահ Բորիս Ալեքսանովը և ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահի տեղակալներ Սամվել Բադեյանը և Նարեկ Միրզոյանը: Վերջիններս երիտասարդներին ծանոթացրին ՀՀԿ ԵԿ և մասնավորապես ՀՀԿ Շիրակի տարածքային ԵԿ կողմից իրականացված ու առաջիկայում անցկացվելիք ծրագրերին և հորդորեցին ակտիվ մասնակցություն ցուցաբերել դրանց: Նրանք նաև կոչ արեցին երիտասարդներին պարբերաբար ավելացնել և թարմացնել իրենց գիտելիքների բազան` հիմք դնելով խոստումնալից ապագայի կերտման համար:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ